Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
![]() Վազգեն Թևանյանը հռչակվեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության չեմպիոն։ Մարտի 9-ին կայացած եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Բոլոր միավորները գրանցվեցին առաջին մրցափուլում: 2018թ․ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վազգեն Թեւանյանը նախօրեին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին՝ 2:1: Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության առաջին օրը Հայաստանի երիտասարդական հավաքականն ուներ եւս 2 ներկայացուցիչ՝ Վաղինակ Մաթեւոյանը (57 կգ) եւ Գեւորգ Մխեյանը (70 կգ), որոնք հաջող հանդես չէին եկել: Մարտի 9-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի ներկայացուցիչներ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ): Ամենահաջողը հանդես էր եկել Խաչատուր Պապիկյանը, ով 2 հաղթանակներից հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվեց ռուս Նիկիտա Սուչկովին: Մարտի 10-ին Խաչատուր Պապիկյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Հրաչյա Մարգարյանը, Հովհաննես Մխիթարյանը եւ Սարգիս Հովսեփյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել երկրորդ գոտեմարտերում եւ լքել պայքարը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
