Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբիշ Խաչատուր Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

452
Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 21:00
Ըմբիշ Խաչատուր Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ մտան Հայաստանի ևս 4 ներկայացուցիչներ՝ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ):

Ամենահաջողը հանդես եկավ Խաչատուր Պապիկյանը (74 կգ), որը բուլղարացի (17:8) և մոլդովացի (4:0) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվեց ռուս Նիկիտա Սուչկովին: Մարտի 10-ին Խաչատուր Պապիկյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Հրաչյա Մարգարյանը, Հովհաննես Մխիթարյանը և Սարգիս Հովսեփյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն կրեցին երկրորդ գոտեմարտերում: Եթե նրանց հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչները հնարավորությունից կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:

Նախօրեին եզրափակիչի ուղեգիր նվաճած Վազգեն Թեւանյանը (65 կգ) մարտի 9-ին ոսկե մեդալը կվիճարկի վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ: Մարտի 8-ին պայքարի մեջ էին մտել նաեւ Վաղինակ Մաթեւոյանը (57 կգ) եւ Գեւորգ Մխեյանը (70 կգ), որոնք հաջող հանդես չէին եկել:

Հայ ըմբիշները մրցավայր են մեկնել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ: