Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Թուրք ֆուտբոլիստը ցմահ որակազրկվել է

390
Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 18:40
Թուրք ֆուտբոլիստը ցմահ որակազրկվել է

Թուրքիայի ֆուտբոլի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ որակազրկել է «Ադեմսպոր»-ի ֆուտբոլիստ Մանսուր Չալարին՝ մրցակիցներին վնասելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի երրորդ դիվիզիոնի առաջնության հերթական տուրի «Ամեդսպոր» - «Սակարյասպոր» հանդիպման մեկնարկից Չալարը խաղադաշտ է դուրս եկել ածելիով և այն պահել է ձեռքի մեջ։ Խաղից առաջ միմյանց ձեռքսեղման ժամանակ նա սկսել է վնասել մրցակիցներին: «Սակարյասպոր»-ի ֆուտբոլիստները խաղից հետո կտրվածքների լուսանկարները տեղադրել են համացանցում: