Անաստասիա Գալուստյանն Ունիվերսիադայում զբաղեցրեց 8-րդ տեղը
249
Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 16:05
![]() Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը 8-րդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում: Կանանց մենասահքի կարճ ու ազատ ծրագրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը հավաքեց 161.89 միավոր: Կարճ ծրագրից հետո Գալուստյանը 64.15 միավորով 5-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցեց 10-րդ արդյունքը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ճապոնիան ներկայացնող Մաի Միհարան, որը հավաքեց 220,68 միավոր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 9-րդ տեղն էր գրավել տղամարդկանց մենասահքում: Ձմեռային Ունիվերսիադային Հայաստանը ներկայացել է 5 մարզիկով: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
