Այսօր Արաս Օզբիլիսի ծննդյան օրն է
![]() Այսօր ծննդյան 28-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Վիլլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։ Արասը ծնվել է 1990 թվականի մարտի 9-ին՝ Ստամբուլում՝ հայկական ընտանիքում։ Տիգրանակերտի տոհմից սերող ընտանիքում տղային անվանակոչել են Արաքս գետի անունով։ Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքը տեղափոխվել է Հոլանդիա: Արասը 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել «ՀՎՎ Հոլանդիա» թիմում, իսկ 8 տարեկանում տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»: 2010 թվականի մայիսի կեսերին Օզբիլիսը հրավեր է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ մասնակցելու երիտասարդական հավաքականի հավաքին։2011 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ Օզբիլիսը պետք է ընտրի Հոլանդիայի և Հայաստանի հավաքականների միջև։ Օզբիլիսն ընտրել է Հայաստանը և իր նորամուտի հանդիպումն անց կացրել 2012-ի փետրվարի 29-ին՝ Կանադայի հավաքականի դեմ խաղում դառնալով գոլի հեղինակ։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
