Վազգեն Թևանյանը դուրս եկավ եզրափակիչ
![]() Վազգեն Թևանյանը (65 կգ) նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 8-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակչի ուղեգիր։ Հայաստանի ներկայացուցիչը պայքարն սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ գտնվեց թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակչում պարտության մատնեց մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին՝ 2:1: Մարտի 9-ին կայանալիք եզրափակչում Թևանյանը կգոտեմարտի վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ։ Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության առաջին օրը Հայաստանի երիտասարդական հավաքականն ուներ ևս 2 ներկայացուցիչ: Վաղինակ Մաթևոյանը (57 կգ) մեկնարկեց քառորդ եզրափակչից և 1:3 հաշվով պարտվեց վրացի Ռոբերտի Դինգաշվիլիին, իսկ Գևորգ Մխեյանը (70 կգ) որակավորման փուլում հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակչում պարտվեց մոլդովացի Վասիլի Դյակոնին՝ 3:10 հաշվով: Մաթևոսյանին ու Մխեյանին հաղթած ըմբիշներին չհաջողվեց հասնել եզրափակիչ, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչները զրկվեցին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
|

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
