Սլավիկ Հայրապետյանն Ունիվերսիադայում գրավեց 9-րդ տեղը
420
Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 22:20
![]() Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 9-րդ տեղը գրավեց Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի՝ Ունիվերսիադայի գեղասահքի մրցաշարում: Տղամարդկանց մենասահքի կարճ ու ազատ ծրագրերի համագումարում Հայրապետյանը հավաքեց 214.30 միավոր: Ազատ ծրագրից հետո հայ մարզիկը 78.73 միավորով 8-րդն էր: Ազատ ծրագրում նա հավաքեց 135․57 միավոր և գրանցեց 10-րդ արդյունքը։ Գեղասահքի մրցաշարում Հայաստանը կներկայացնի նաև Անաստասիա Գալուստյանը: Կանանց կարճ ծրագրի մրցումը կանցկացնի մարտի 8-ին: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Դահուկորդ Միքայել Միքայելյանն արդեն ավարտել է ելույթը, իսկ լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը պայքարը կսկսեն մարտի 8-ին: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
