Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը պարտություն կրեց

611
Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 22:15
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը պարտություն կրեց

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Աստանայում շարունակվող աշխարհի թիմային առաջնությունում: Երրորդ տուրում հայ շախմատիստուհիները մրցեցին Հնդկաստանի թիմի հետ և պարտվեցին 1.5։2.5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով ավարտեց իր պարտիան, առաջին համար Էլինա Դանիելյանը խաղաց ոչ ոքի, իսկ Աննա Սարգսյանն ու Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին:

Նախորդ 2 տուրերում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Եգիպտոսի հավաքականի նկատմամբ և 0.5:3.5 հաշվով պարտվել Ռուսաստանի թիմին: