Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Փոփոխություններ՝ Տոկիո-2020-ին բռնցքամարտի որակավորման համակարգում

290
Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 16:20
Փոփոխություններ՝ Տոկիո-2020-ին բռնցքամարտի որակավորման համակարգում

Փոփոխություններ են տեղի ունեցել բռնցքամարտի՝ Տոկիո-2020 օլիմպիական խաղերին որակավորման համակարգում։ Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի՝ EUBC-ի գլխավոր համաժողովի ընթացքում որոշում է ընդունվել, որ այսուհետ oլիմպիական խաղերին կարող են մասնակցել նաև պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները: Մինչ այդ, օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունեին այն բռնցքամարտիկները, ովքեր պրոֆեսիոնալ ռինգում չունեին անցկացրած 15-ից ավելի մենամարտ:

Նշենք, որ հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը, մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, արդեն սկսել են մարզուներն ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարերին է նախապատրաստվում նաև Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: ԱՄՆ-ում հայ բռնցքամարտիկները սպարինգ մենամարտեր կունենան աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ: