Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը որակավորվել է ազատ ծրագրին

354
Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 15:25
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը որակավորվել է ազատ ծրագրին

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարեց Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի որակավորման փուլի արգելքը: Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 78.73 միավորով գրանցեց 8-րդ արդյունքը և իրավունք ստացավ մասնակցել ազատ ծրագրի մրցմանը: Կարճ ծրագրում հանդես եկան 26 գեղասահորդ, որոնցից 24-ն անցան հաջորդ փուլ: Ազատ ծրագիրը տեղի կունենա մարտի 7-ին: Գեղասահքի մրցաշարի կանանց պայքարին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 8-ին: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: