Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Զենիթ»-ը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

278
Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 16:00
«Զենիթ»-ը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։ Այս մասին հայտնել է «Զենիթ»-ի նախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:

«Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որը մեզ հետաքրքրում է։ Նա, սակայն, գործող պայմանագիր ունի Լոնդոնի «Արսենալ»-ի հետ, դա պետք է հաշվի առնել։ Դա մոտ ապագայի կամ առաջիկա տրանսֆերային պատուհանի հարց չէ»,- նշել է Մեդվեդևը՝ ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում։