Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Մոուրինյոն կգխավորի «Ռեալ»-ը՝ երկու պայման բավարարելու դեպքում

337
Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 14:25
Մոուրինյոն կգխավորի «Ռեալ»-ը՝ երկու պայման բավարարելու դեպքում

Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հնարավոր է, կրկին գլխավորի Մադրիդի «Ռեալ»-ը, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ կողմերի բանակցությունների ընթացքում Մոուրինյոն «Ռեալ»-ի ղեկավարության առաջ 2 պայման է դրել։ Նա երաշխիքներ է պահանջում, որ իրեն կթույլատրվի մաքրել թիմի կազմն ու ստեղծել այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում, ինչպես նաև նա պահանջում է լիարժեք վերահսկողություն նոր կազմի վրա:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռեալ»-ը գլխավորել է 2010-2013 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր: