Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանը հաջող մասնակցեց Բունդեսլիգայի 9-11-րդ տուրերին

283
Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 15:25
Արոնյանը հաջող մասնակցեց Բունդեսլիգայի 9-11-րդ տուրերին

Մարտի 1-ից 3-ը տեղի ունեցան Գերմանիայի Բունդեսլիգայի 9-11-րդ տուրերը, որին Բադեն Բադեն հանրահայտ թիմի կազմում մասնակցեց հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
9-րդ տուրում Արոնյանը հաղթանակ տոնեց Գեորգ Մեյերի նկատմամբ, իսկ 10-րդ և 11-րդ տուրերում ոչ-ոքի խաղաց համապատասխանաբար Վլադիմիր Ֆեդոսեևի և Ամեն Բասեմի հետ:
Ավելացնենք, որ Բադեն Բադենի կազմում հանդես է գալիս նաև Սերգեյ Մովսեսյանը, որը սակայն 9-11-րդ տուրերին ընդգրկված չէր թիմի հիմնական կազմում:

11-րդ տուրից հետո Բադեն Բադենը 18 թիմային միավորով գլխավորում է մրցաշարին աղյուսակը:
Բադեն Բադենն աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է: Այս տարի թիմի կազմում հանդես են գալիս նաև Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Պյոտր Սվիդլերը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ: