Մեկնարկում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը
![]() Երեկ Աստանայում տեղի ունեցան աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունների բացման արարողությունները: Բացման արարողության ընթացքում կայացավ նաև վիճակահանությունը: Աշխարհի կանանց առաջնությունում ելույթ ունենալու հրավեր մեր թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես կգան Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը: Հայաստանի հավաքականը մրցաշարում հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Գևորգյան, Սիրանուշ Ղուկասյան, մարզիչ՝ Զավեն Անդրիասյան: Նշենք նաև, որ ԱՄՆ կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Մելիքսեթ Խաչիյանը, իսկ Արման Փաշիկյանը հանդիսանում է Ղազախստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը: Այսօր կայանալիք մեկնարկային տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն է լինելու Եգիպտոսի ընտրանին: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
