Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ․ Գալստյանը կպայքարի ոսկե մեդալի համար, Օվասապյանը՝ բրոնզե

254
Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 23:55
Ըմբշամարտ․ Գալստյանը կպայքարի ոսկե մեդալի համար, Օվասապյանը՝ բրոնզե

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը 63 կգ քաշային կարգը ներկայացնող Սլավիկ Գալստյանը փայլուն հաղթանակներով հասել է մրցաշարի եզրափակիչ։ Նրա մրցակիցը վրացի Լևանի Կավյարաձեն է լինելու։
55 կգ քաշային Նորայր Հախոյանը քառորդ եզրափակչում, հավասար պայքարում զիջել է ռուս Վիկտոր Վեդերնիկովին։
130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակչում 0։4 հաշվով պարտվել է վրացի ըմբիշին։ Վերջինս հասել է եզրափակիչ։ Օվասապյանը բրոնզե մեդալի համար պայքարը կշարունակի վաղը։

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը և 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարի մեջ կմտնեն վաղը՝ մարտի 5-ին։