Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության ընթացքում բողոքարկման 10 դիմում է ներկայացվել
![]() Փետրվարի 26-ից մարտի 3-ը «Դինամո» ՄՀԿ-ում կայացավ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 150 բռնցքամարտիկ՝ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մրցումային 6 օրվա ընթացքում տեղի ունեցավ 140 մենամարտ: Երկարատև դադարից հետո՝ ԱԻԲԱ-ի կանոնադրության համաձայն, Հայաստանի առաջնությունում մարզիչները հնարավորություն ունեցան բողոքարկել մենամարտը: Վերանայելուց հետո փոխվել է 5 մենամարտի արդյունք: Առաջնության գլխավոր մրցավար Սեյրան Ղամբարյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում դրական է գնահատել մրցավարական գործողությունները. «Շատ դրական եմ ընդունում այն, որ արդեն հնարավորություն կա մենամարտերը բողոքարկելու: Մարդկանց հաղթելու ցանկությունն այնքան մեծ է լինում, որ չեն ցանկանում տեսնել իրականը: Մի քանի վիճելի մենամարտեր եղան, սակայն մրցավարական ստուգիչ հանձնաժողովը լուծում տվեց հարցին»,- նշել է Ղամբարյանը: Նշենք նաև, որ ՀԲՖ-ն կհրապարակի բոլոր վիճելի մենամարտերի տեսանյութերը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
