Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանցիները հայերի, ռուսների և իրանցիների դեմ բողոքի ակցիա են անցկացրել

4411
Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 16:00
Ադրբեջանցիները հայերի, ռուսների և իրանցիների դեմ բողոքի ակցիա են անցկացրել

Ադրբեջանցիներն այսօր Բաքվում Իրանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են անցկացրել հայերի, ռուսների և իրանցիների դեմ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Իրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի և Իրանի կառավարության աջակցությանը Հայաստանին:

Ցույցի ժամանակ հնչել են «Ղարաբաղը մերն է և կլինի», «Ռուսները, իրանցիներն ու հայերը թուրքերի թշնամիներն են» կարգախոսները:

Ադրբեջանցիները հայերի, ռուսների և իրանցիների դեմ բողոքի ակցիա են անցկացրել