Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Միքայել Միքայելյանը մեկնարկեց Ունիվերսիադայում

313
Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 15:50
Միքայել Միքայելյանը մեկնարկեց Ունիվերսիադայում

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող համաշխարհային ձմեռային 29-րդ Ունիվերսիադային մասնակցում են Հայաստանի հինգ պատվիրակներ:

Մեր մարզիկներից առաջինը պայքարի մեջ մտավ աշոցքցի 19-ամյա դահուկորդ Միքայել Միքայելյանը: 10կմ դասական ոճում, 86 մասնակիցների պայքարում 28:52. 0 արդյունքով նա զբաղեցրեց 38–րդ տեղը:

Առավել հաջող էր Միքայելի ելույթը 10կմ ազատ ոճի հետապնդումով մրցաձևում: 82 մասնակիցների մեջ նա գրավեց 26-րդ տեղը՝ 26:41.9 արդյունքով:

Մեր ուսանող մարզիկները մարտի 5–ին ազատ են մրցումներից: Հաջորդ օրը՝ մարտի 6–ին Միքայել Միքայելյանը կմրցի արագավազքում, իսկ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հանդես կգա կարճ ծրագրով: