Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ստյոպա Դարբինյանը բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում

335
Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 14:25
Ստյոպա Դարբինյանը բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում

Մարտի 2-ից 3-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցել է նաև պատանիների Հայաստանի հավաքական թիմը՝ ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում էին 16 երկրների 495 պատանի ձյուդոիստներ՝ 172 աղջիկ և 323 տղա: Արմավիրի մարզադպրոցի սան Ստյոպա Դարբինյանը, տանելով 5 հաղթանակ, գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: