Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Մխիթարյանը հարսնացուի հետ դիտել է Վահե Բերբերյանի ներկայացումը

873
Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 13:15
Մխիթարյանը հարսնացուի հետ դիտել է Վահե Բերբերյանի ներկայացումը

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում հարսնացուի՝ Բեթի Վարդանյանի և մոր՝ Մարինա Թաշչյանի հետ դիտել է դերասան, աբստրակտ-գեղանկարիչ, բեմադրիչ Վահե Բերբերյանի ներկայացումը: Այս մասին հայտնել է դերասանը՝ գրառում կատարելով ինստագրամյան իր էջում։

«Ինչպիսի գիշեր էր Լոնդոնում: Խելահեղ է հանդիսատեսի շարքերում տեսնել Հենրիխ Մխիթարյանին, նրա հարսնացուին և մայրիկին: Շնորհակալություն, Լոնդո՛ն։ Անհամբերությամբ սպասում եմ վերդադարձի»,- գրել է Վահե Բերբերյանը՝ հրապարակելով Մխիթարյանի հետ լուսանկարներ։