Թրամփը հրամայել է իր փեսային հասանելիություն տրամադրել ԱՄՆ-ի գաղտնիքներին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին հրամայել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին իր փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին հասանելիություն տրամադրել գաղտնի տեղեկություններին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Աղբյուրների տեղեկություններով՝ Թրամփի որոշումը, որը չեն ընդունել իրավաբաններն ու հետախուզության աշխատակիցները, անհանգստություն է առաջացրել վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցների շրջանում: Մասնավորապես, Դոնալդ Մաքգանը՝ Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատարը, գրություն է թողել՝ խորհուրդ տալով Քուշներին հասանելիություն չտարամադրել՝ հիշեցնելով, որ նման որոշման դեմ է նաև Կենտրոնական հետախուզական վարչությունը: Տարեսկզբին NBC-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի փեսան, այնուամենայնիվ, հասանելիություն է ստացել գաղտնի տվյալներին: Ինքը՝ Թրամփը, հայտարարել էր, որ այդ հարցում չի օգնել Քուշներին: Նշվում է, որ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
