Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Տիգրան Խաչատրյանը՝ Ֆլեշի Բարսեղի հայտարարության մասին

1039
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 13:20
Տիգրան Խաչատրյանը՝ Ֆլեշի Բարսեղի հայտարարության մասին

«Չի կարելի հասկանալ, որ դա կապ ունի պարտադրանքի որևէ ենթադրության հետ, ոչինչ ոչ մեկին չի պարտադրվում, ազատ շուկա է, գները նվազում և բարձրանում են շուկայական գործոնների ազդեցությամբ: Բաց շուկա է, եթե միջազգային շուկայում գները բարձրանան, ապա ներքին գինը կբարձրանա»,- այս մասին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ նախնական հնարավոր չէ իմանալ՝ արդյոք բենզինի գինը կբարձրանա՞, թե՞ ոչ: «Եթե մեկն իմանար՝ առաջիկայում ինչ կլինի, էդ մեկը կդառնար աշխարհի ամենահարուստ մարդը. կգնար, կգներ որքան հնարավոր է շատ քանակությամբ բենզին»,- նշեց նախարարը: Անդրադառնալով Ֆլեշի Բարսեղի հայտարարությանը՝ ասաց. «Ես չեմ կարող պատասխանել՝ ով ինչ է արել, ազատ շուկա է, բոլոր բիզնեսմեններն իրենց ռիսկով կայացնում են որոշումներ: Եթե գինը բարձրանում է, շահում են, եթե իջնում է՝ տուժում, բայց մենք կունենանք դրական զարգացումներ, վստահ եմ: Որքան շատ թվով խաղացողներ կհայտնվեն շուկայում, այնքան մրցակցության աստիճանը կբարձրանա, էնքան ավելի զգայուն կլինի միջազգային գնի տատանման նկատմամբ»,- ասաց Խաչատրյանը: Նախարարի խոսքով՝ եթե շուկան բացարձակ մրցակցային է, ապա միջազգային շուկայում ցանկացած փոփոխություն պետք է գնի վրա ազդի: Հարցին՝ թե բենզինի շուկայում նոր խաղացողներ կհայտնվե՞ն, նախարարն ասաց. «Կարծում եմ՝ այո՛: Կան այդպիսի քննարկումներ, կան այդպիսի ներդրողներ, ովքեր դրա հնարավորությունը հիմա դիտարկում են: Ինձ հայտնի ներդրողները դրսի ներդրողներ են»,- եզրափակեց Տիգրան Խաչատրյանը: