«Ես ինքնակամ հրաժարական չեմ տա». Արամ Սիմոնյան
![]() «Այս հարցը պետք է հանգուցալուծվի, այսպես չի կարող շարունակվել, բայց չի կարելի բռնությամբ դա անել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո: «Ես այս աթոռին նստած եմ շուրջ 13 տարի, սա ինձ համար շատ ծանր, բայց պատվաբեր աշխատանք է: Խոսում են համալսարանի հետընթացի մասին. ԵՊՀ-ն երբևէ ֆինանսական այսպիսի կայունություն չի ունեցել: «Ես միշտ եղել եմ, կամ և մնում եմ այն համոզման, որ Երևանի պետական համալսարանը ոչ մի տեսակի կուսակցական խաղերի տեղ չի և չի կարող լինել»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ հավելելով, որ իրեն պաշտոնից հեռացնելու հարցի քննարկումը նաև քաղաքական հետապնդում է: «Ես ինքնակամ հրաժարական չեմ տա»,- հայտարարեց Սիմոնյանը: Նշենք, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր քննարկվում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցը: Խորհրդի անդամների քվեարկությամբ որոշվեց հետաձգել հարցի քննարկումը:
Տեսանյութը՝ «Ազատության» |

«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
150Երեկ, 16:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
139Երեկ, 13:12
«Վստահ ենք, որ հայ ուսուցիչը կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ նվաստացուցիչ զիջումների»․ «Ուժեղ Հայաստան»
105Երեկ, 11:12
«Թիրախավորվում են ազգային արժեքները, խմբագրվում է պատմությունը»․ Գառնիկ Դանիելյան
106Երեկ, 10:48
«Աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, և ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում». Ժաննա Անդրեասյան
104Երեկ, 09:36
Եմենցիներն սկսել են միջոցներ հայթայթել և զանգվածաբար մեկնել ռազմաճակատ՝ ընդդեմ հուսիների
46304.10.2026, 23:30
