«30 մլն ոտի վրա ինձ քցել ա, ինչի՞ չեք ուզում խոսեմ». լարված իրավիճակ ԵՊՀ-ում
![]() Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարցը: Քիչ առաջ ամբիոնին մոտեցավ մի քաղաքացի՝ նշելով, որ հայտարարություն ունի անելու: Նա ասաց, որ թույլ տան արտահայտվել, քանի որ այս ամենի հետ անմիջական կապ ունի: Հանձնաժողովի նախագահն արգելեց խոսել նրան, սակայն վերջինը շարունակեց. «Վերջում ինձ կլսե՞ք: Ամենակարևոր հարցն իմ հարցն ա: 30 մլն ոտի վրա ինձ քցելա, ինչի՞ չեք ուզում խոսեմ, ասեք: Մի քանի օր առաջ ոստիկանությունը հայտարարություն էր արել... Ես «Մարտական խաչ»-ի ասպետ եմ, դո՞ւ ինչի ասպետ ես, Սիմոնյանի՞ ասպետն ես».- դիմելով իրեն դուրս հրավիրող անվտանգության աշխատակցին՝ ասաց վրդովված քաղաքացին: «Ոչ սրիկա եմ, ոչ ստահակ, ինչո՞ւ չեք թողնում ելույթ ունենամ: Ուզում եք մարդու ճակատագիրը որոշեք՝ թողեք մարդիկ արտահայտվեն, որոշեն»: Խորհրդի անդամներից մեկը տեղից արձագանքեց. «Բա կարելի՞ է էսքան բազմության մեջ քննարկել այդ հարցը»: Քաղաքացին ավելի վրդովվեց. «Մարդիկ հայ են, բազմություն չեն այ ընկեր, ի՞նչ ա նշանակում բազմություն»: Որոշվեց հոգաբարձուների նիստն անցկացնել փակ: Մեծամասնությունը որոշմանը կողմ քվեարկեց: Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցը: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
