Հայկ Մարտիրոսյանն «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջատարների թվում է
![]() Մոսկվայում երեկ տեղի ունեցավ «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարի 7-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին միանձնյա առաջատար Կրիշնան Սաշիկիրանը և Հայկ Մարտիրոսյանը: Սպիտակներով հանդես եկող Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց և միավորներով հավասարվեց Սաշիկիրանին: 7-րդ տուրում հաղթանակ տոնեց և առաջատարներին միացավ նաև Էստոնիան ներկայացնող գրոսմայստեր Կուլաոց Կալդոն: 4 շախմատիստ, որոնց թվում է Տիգրան Լ. Պետրոսյանը, վաստակել են 5-ական միավոր և առաջատարներին զիջում են կես միավորով: Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 4-ական միավոր, իսկ Շանթ Սարգսյանը՝ 3.5: B մրցաշարում առաջատարն է 6.5 միավոր վաստակած Ստանիսլավ Բոգդանովիչը: Տիգրան Հարությունյանը 5 միավորով կիսում է 4-րդ հորիզոնականը: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը վաստակել է 5 միավոր և առաջատարներին զիջում է 1 միավորով: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
