Մադուրոն հրահանգել է ձերբակալել լրագրողներին, որոնց հարցերն իրեն դուր չեն եկել
3024
Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 13:00
![]() Univision հեռուստաընկերության լրագրողները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հարցազրույցի ժամանակ ձերբակալվել են: Այս մասին հայտնել է հեռուստաընկերությունը, փոխանցում է ТАСС-ը: «Պետության ղեկավարին դուր չեն եկել հարցազրույցի հարցերը, և նա հրահանգել է դադարեցնել ձայնագրությունը, առգրավվել տեխնիկան և ձերբակալել լրագրողներին Կարակասում գտնվող Միրաֆլորես նախագահական պալատում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Վենեսուելական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ լրագրողներն արդեն ազատ են արձակվել: Ընդ որում, Reuters-ի հետ զրույցում հեռուստաընկերության հաղորդավար Խորխե Ռամոսն ասել է, որ նկարահանող խումբը ստիպված է լքել Վենեսուելայի տարածքը: WP-ի փոխանցմամբ՝ լրագրողները Վենեսուելայի նախագահին ցույց են տվել տեսագրությունը, որում մարդիկ աղբ են ուտում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
