Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

ԵԱՏՄ գավաթ. «Արսենալ»-ը երկրորդ հաղթանակն է տոնել

284
Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 16:40
ԵԱՏՄ գավաթ. «Արսենալ»-ը երկրորդ հաղթանակն է տոնել

ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում Տուլայի «Արսենալ»-ը հավասար պայքարում ի վերջո 76։75 հաշվով առավելության հասավ Ղազախստանի «Բարսի Ատիրաու» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դմիտրի Ռիտենկոն (Արսենալ), ով վաստակեց 23 միավոր:

Հիշեցնենք, որ երեկ Տուլայի «Արսենալ»-ը 83։68 հաշվով առավելության հասավ Բելառուսը ներկայացնող «Բորիսֆեն» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արթուր Ուսկովը (Արսենալ), ով վաստակեց 19 միավոր:

Նշենք, որ ԵԱՏՄ գավաթի խաղարկության շրջանակներում այսօր ժամը՝ 19:00-ին Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկին ՄԻԿԱ) «Ուրարտու»-ն կընդունի Բելառուսը ներկայացնող «Բորիսֆեն» ակումբին: