Կիմ Չեն Ինը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել միջուկային զենքից՝ հանուն իր երեխաների
![]() ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ)՝ Կորեական թերակղզու հարցերով նախկին տնօրեն Էնդրյու Կիմը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել հրաժարվել միջուկային զենքից՝ հանուն իր երեխաների, հաղորդում է «Взгляд»-ը: Էնդրյու Կիմը ներկա է եղել հանդիպմանը, որի ընթացքում կողմերը համաձայնության են հասել ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդների հերթական հանդիպման անցկացման շուրջ: ԿՀՎ նախկին պաշտոնյայի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Փոմփեոյի հետ հանդիպմանն ասել է. «Դուք գիտեք, ես հայր եմ և տղամարդ, ունեմ երեխաներ, և ես չէի ցանկանա, որ իմ երեխաները պայուսակում իրենց հետ միջուկային զենք կրեն...»: Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը 3 երեխա ունի, սակայն այդ տեղեկությունը երբեք չի հաստատվել: Հիշեցնենք, որ Թրամփ-Կիմ Չեն Ին երկրորդ հանդիպումը տեղի կունենա Վիետնամում փետրվարի 27-28-ը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
