Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը պաշտոնապես երդվել է

2318
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 15:50
Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը պաշտոնապես երդվել է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվել է ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան:

«Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երևանում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ: