17-ամյա աղջիկն արդեն լույս աշխարհ է բերել 7 երեխայի
Արգենտինայի Լեոնե քաղաքի բնակչուհի Պամելա Վիլյարյուելը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ բազմազավակ մայրը: Նա ընդամենը 17 տարեկան է, սակայն արդեն հասցրել է լույս աշխարհ բերել 7 երեխայի, ու նրանց մեծացնում է առանց ամուսնու: Առաջին երեխային՝ միակ որդուն, նա ծնել է դեռ 14 տարեկանում, սակայն զուգընկերը լքել է նրան ու նորածնին: Դա դաս չի եղել արկածախնդիր դեռահասի համար և կարճ ժամանակ անց նա մեկ այլ զուգընկերոջից հղիացել է ու լույս աշխարհ բերել եռյակ աղջիկների: Եռյակի ծնվելու լուրը լսելուն պես նրանց հայրը շտապել է հեռանալ: Սակայն այս փորձությունն էլ Պամելային չի կանգնեցրել, որոշ ժամանակ անց նա կրկին հղիացել է մեկ այլ զուգընկերոջից ու դարձյալ եռյակ աղջիկների ծնել ու դարձյալ մնացել միայնակ: Բարեբախտաբար, իշխանությունները նրան միայնակ չեն թողել, ամսական 800 պեսո նպաստ են հատկացրել, մեծ տուն ու հողամաս տվել: 17-ամյա մայրը ջանասիրաբար աշխատում է, որպեսզի կախված չլինի իր ծնողներից ու իր երեխաներին կարողանա ինքնուրույն մեծացնել: Նրա մայրը դիմել է իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ վիրահատական ճանապարհով կապել աղջկա փողերը, որպեսզի նա այլևս չհղիանա, սակայն օրենքը դա թույլ է տալիս միայն 21 տարեկանից հետո: Ի դեպ, նրա երեխաների հայրերը բոլորն էլ չափահաս են, սակայն անչափահասի հետ սեռական կապի համար պատասխանատվություն չեն կրել: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54