Իրանի նախագահը հայտնել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև առավելագույն լարվածության մասին
![]() Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը հասել է առավելագույնին: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Իրանի և Ամերիկայի միջև պայքարն առավելագույնի է հասել: Ամերիկան իր ողջ ուժը կենտրոնացրել է Իրանի վրա»,- ասել է Ռոհանին: Նա հավելել է, որ նախկինում երկու երկրների միջև նման վատ հարաբերություններ երբեք չեն եղել: Ռոհանիի խոսքով՝ իրանական ընկերությունների և բանկերի վրա ԱՄՆ-ի ճնշումներն «100%-ով «ահաբեկչական գործողություն» են: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազամն անցած տարվա նոյեմբերի 5-ից վերականգնեց Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, որոնք ավելի վաղ չեղարկվել էին 2015-ի «միջուկային գործարքի» շրջանակում, սահմանափակող միջոցներն անդրադառնում են նավթի արտահանման, նավաշինության, բանկային և բոլոր մնացած ոլորտներին, որոնք կապ ունեն տնտեսության հետ: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքով՝ ԱՄՆ-ի վերջնական նպատակը Թեհրանի ռեժիմի ագրեսիվ պահվածքի զսպումն է: Ավելի վաղ Թրամփն Իրանը «համար մեկ ահաբեկչական երկիր» էր անվանել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
