«Ինչո՞ւ են ներդրողները շրջանցում հետհեղափոխական Հայաստանը». Գագիկ Համբարյան
![]() Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ հանդիպեցի ԱՄՆ-ից ժամանած ընկերներիցս մեկին... Բազմաթիվ քննարկվելիք հարցերից մեկը վերաբերում է այն խնդրին, թե ինչո՞ւ մեր ամերիկահայ գործարարները չեն շտապում ներդրումներ կատարել հետհեղափոխական Հայաստանում...Բոստոնում բնակվող իմ ընկերոջ պատասխանը ցնցեց ինձ... «Մի սպասի, չեն էլ ներդրումներ անի, քանի որ հեղափոխության ժամանակ և դրանից հետո նոր իշխանավորների շուրթերից հնչած որոշ կոչերը վախեցրել են պոտենցիալ ներդրողներին...Նրանք հայաստանյան նոր իշխանությունների հռետորաբանությունը նմանեցնում են կոմունիստկանին և գտնում են, որ «ասֆալտին փռելով», «հանգիստ նստեք տեղներդ» և այլ սպառնալիքների միջոցով Փաշինյանի կառավարությունը ուղղակի վանեց Հայաստանից գործարարներին, ովքեր վախեցած են վերը նշված կոչերից և մտածում են, որ քայլելով իշխանության եկածները չեն վարանի նաև սեփականության վերաբաշխումից և պետական մակարդակով սեփականատերերից ռեյդերական պետականացումից...»,- ասաց ընկերս... Իմ այն փաստարկին, որ իշխանությունները համապատասխան ապացույցների հիման վրա են «պատին ծեփում» և պետականացնում որոշ նախկին պաշտոնյաների անօրինական բիզնեսները,ընկերս հակադարձեց. «Գործարարները չեն սիրում աղմուկ, անորոշություն և հատկապես սեփականության վերաբաշխում, որը կապիտալիստական աշխարհի համար անընդունելի է, իսկ գործարարների համար սպառնալիք, քանի որ նրանք էլ երաշխիքներ չունեն, որ մի որոշ ժամանակ անց չեն ենթարկվի այդ նույն պատժին...»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
