«Կկարողանա՞ բանտարկյալից վարչապետ դարձած Փաշինյանը կառավարել». The Christian Science Monitor
The Christian Science Monitor միջազգային պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների մասին: «Կկարողանա՞ բանտարկյալից վարչապետ դարձած Փաշինյանը կառավարել» վերնագրով հոդվածում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն «անսպասելի դարձավ վարչապետ», և ներկայացվում են տեղի ունեցած իրադարձությունները: Պարբերականը գրում է նաև 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների մասին՝ նշելով, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 10 մարդ զոհվեց, իսկ Փաշինյանը «քավության նոխազ» դարձավ իշխանությունների համար, նրան փորձում էին փակի տակ պահել: «Նա մեկ տարուց ավելի փակի տակ մնաց: Ի վերջո, Փաշինյանին համաներմամբ ազատ արձակեցին: Իր հակառակորդների համար նա էքսցենտրիկ է, ինքնագոհ, իսկ աջակիցների համար՝ սկզբունքային և ժողովրդի շահերն իր շահերից վեր դասող: Չնայած դրան՝ երկու ճակատներն էլ համաձայն են մեկ հարցում. մարդ, ով ղեկավարեց հեքիաթային հեղափոխությունն ու Հայաստանին ժողովրդավարացման ուղու վրա դրեց, անհավանական խարիզմա ունի»,- նշում է պարբերականը: The Christian Science Monitor-ն ընդգծում է, որ 2018-ի գարնանը Հայաստանը հայտնվեց համաշխարհային առաջատար մամուլի գլխագրերում: «Հարավային Կովկասում գտնվող փոքր երկիրը, որը սեղմված է Եվրոպայի և Ասիայի, Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի միջև, բացարձակ խաղաղ հեղափոխություն իրականացրեց: Հարյուր հազարավոր մարդիկ պայքարեցին կոռուպցիայի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ»,- գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ The Economist-ը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել: «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»,- Ս. Սարգսյանի խոսքն է մեջբերում պարբերականը՝ նշելով, որ շատերը չէին սպասում, որ նա այդքան հեշտ հրաժարական կտա: Պարբերականը ներկայացնում է նաև Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը: «Լրագրող, ընդդիմության առաջնորդ և հեղափոխական վարչապետն այժմ մեկ խնդիր ունի իր առջև դրված՝ կառավարել: Փողոցային հեղափոխության գլխավոր դասերից մեկն այն է, որ մարդիկ արագ բարեփոխումների են սպասում: Շատ քննադատներ կասկածում են, որ Փաշինյանը կկարողանա միավորել դեռևս փխրուն ժողովրդին, որը մշտական լարվածության մեջ է հարևանների հետ և մշտապես անհարմար հարաբերությունների մեջ՝ Ռուսաստանի հետ: Սակայն շատերը կարծում են, որ նա իրական, երկարաժամկետ փոփոխությունների տեսլական ունի»,- նշում է The Christian Science Monitor-ի հոդվածագիրը՝ ևս մեկ անգամ գրելով Փաշինյանի խարիզմայի մասին: «Մեր սիրելի վարչապետի կերպարով այժմ iPhone-ի պատյաններ, շապիկներ և նույնիսկ մատնահարդարում կա: Նրան պատկերում են, ինչպես կպատկերեին սրբի կամ կայսրի: Կարծում եմ՝ նուրբ սահման կա ապրանքի և անձի պաշտամունքի միջև, և այդ սահմանն անցել են»,- պարբերականը մեջբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետ Ռուբեն Մուրադյանի խոսքը: Ինչպես և պարոն Մուրադյանը, նշում է պարբերականը, շատերը մտահոգված են, որ չափազանց մեծ հույսեր են կապում մեկ մարդու հետ: «Փաշինյանը չի հասկանում, թե ինչու է վտանգավոր անձի պաշտամունքը, և դա մտահոգիչ է»,- հավելում է Ռ. Մուրադյանը: Հոդվածագիրը եզրափակում է, որ ամեն ինչ կախված է Փաշինյանից և նրա կարողություններից: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24