Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում: Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, հաղորդում է «Voice of America»-ն: Պատասխանելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ սպասվելիք գագաթնաժողովի մասին հարցին, Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը Փհենյանի դեմ պատժամիջոցների չեղարկում չի ծրագրում, սակայն հարկ է հաշվի առնել այն, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները վերջին շրջանում հրթիռային կամ միջուկային փորձարկումներ չեն անցկացրել: «Ես չեմ շտապում: Փորձարկումներ չկան... Ես խիստ ժամկետներ չունեմ»,- հայտարարել է Թրամփը: Իր հերթին, ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ արտաքին քաղաքականության գերատեսչությունում վստահ են, որ Թրամփն ու Կիմ Չեն Ինը կկատարեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ժամանակ: Նշենք, որ Թրամփ-Կիմ Չեն Ին երկրորդ հանդիպումը տեղի կունենա Վիետնամում փետրվարի 27-28-ը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
