«Վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն պետք է վերանայել». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ քննադատում էինք Երևանի 2019թ․ բյուջեի այն մասը, որով ավելի քան 3 անգամ կրճատվում էր վերելակների ընթացիկ պահպանման ծախսերը, մեզ ասում էին, որ աշխատանքների ծավալները պահպանվելու են և դրանք իրականացվելու են ավելի ցածր գներով։ Շենգավիթ վարչական շրջանի օրինակով հերքում եմ այդ պատասխանի իսկությունը և փաստում, որ վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանը էապես նվազեցրել է նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարի գնվող 24 տեսակի պահեստամասերի փոխարեն նախատեսվում է գնել թվով 16 տեսակի պահեստամաս։ Յուրաքանչյուր առանձին պահեստամասի քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Գնումը նախատեսվում է իրականցնել նույն կազմակերպության կողմից ինչ նախկինում։ Շենգավիթի բնակելի շենքերում կա 269 վերելակ։ Վերելակների 10%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ժամանակահատվածում, 35%-ը՝ 1975-1980թթ., 55%-ը՝ 1980-1988թթ։ Դրանից հետո մինչ օրս այդ վարչական տարածքում վերելակ չի տեղադրվել և այսպիսի իրավիճակում ինչպես կարելի էր կրճատել ընթացիկ պահպանման ծախսերը պարզապես չեմ պատկերացնում․․․ Այս ամենը գրում եմ մեկ բանի համար․ վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն պետք է վերանայել և առնվազն հասցնել նախորդ տարվա ծավալներին։ Այս առաջարկը կրկին կներկայացնեմ քաղաքապետին»։ |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36