Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում
![]() Վերջին մի քանի օրերին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բավական հագեցած օրակարգով հանդիպումներ է ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա հանդիպել է տարբեր պաշտոնյաների, պետական եւ մասնավոր հատվածի գործիչների հետ: Դրանց շարքում կարճատև հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու գործիչները ժպիտով, ջերմորեն ողջունում միմյանց: Զրույցի ընթացքում գործիչները կատակել են միմյանց հետ, որից հետո ՀՀ նախագահը հարց է ուղղել Բայդենին, ինչը հայտնվել է ամերիկյան մամուլի գլխագրերում: «Դուք պատրաստվո՞ւմ եք առաջադրվել»,- հարցրել է Արմեն Սարգսյանը Բայդենին՝ նկատի ունենալով 2020 թվականին սպասվող ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Պատասխանը չի լսվել, քանի որ այն եղել է շշուկով: Զրույցից հետո Ջո Բայդենը Արմեն Սարգսյանին փոխանցել է իր այցեքարտը: 2018 թվականին Ջո Բայդենը նշել է, որ մտածում է 2020 թվականին առաջադրվելու մասին: Այդուհանդերձ, նա դեռ իր թեկնածությունը չի առաջադրել: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
