«Դուք կկորցնեք ամեն ինչ». Թրամփը նախազգուշացրել է վենեսուելացի զինվորականներին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վենեսուելացի զինվորականներին առաջարկել է պաշտպանել երկրի ընդդիմությանն ու դադարեցնել սոցիալիզմը՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները ձգտում է «իշխանության խաղաղ հանձնմանը, սակայն դիտարկում է բոլոր տարբերակները»: Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Մայամիում Ֆլորիդա նահանգի Միջազգային համալսարանում: Նա վենեսուելացի զինվորականներին կոչ է արել անտեսել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամաններն ու ընդունել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի առաջարկը, ով իրեն Վենեսուելայի նախագահ է հռչակել և աջակցություն ստացել Միացյալ Նահանգներից և 50 այլ երկրներից: «Դուք ապաստան կամ հեշտ ելք չեք գտնի: Դուք կկորցնեք ամեն ինչ»,- նախազգուշացրել է Թրամփը: Թրամփը նաև քննադատել է Կուբային Մադուրոյին պաշտպանելու համար: «Երկու բռնապետերի վատ միությունն արագ ավարտին կմոտենա»,- նշել է Թրամփը՝ Մադուրոյին «Կուբայի խամաճիկ» անվանելով: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
