«Հայաստանում հանքարդյունաբերության համար պետք է սահմանադրական փոփոխություն լինի». Աշոտ Միրզոյան
![]() Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդհանրապես Հայաստանում հանքարդյունաբերության համար պետք է սահմանադրական փոփոխություն լինի։ Այսուհետ, ինչպես շատ երկրներում, ազգային հարստությունից ստացվող եկամտի 10%-ը պիտի բաշխվի հանրապետության ազգաբնակչությանը, 10%-ն էլ՝ տարածաշրջանի ազգաբնակչությանը, նաև՝ 10% այն համայնքներին, որոնց տարածքներին առնչվում է տվյալ հանքարդյունաբերությունը։ Այլապես անընդհատ կկրկնվի Ալավերդու ցավալի օրինակը։ Տեղի պղնձի գործարանը և Թեղուտ հանքավայրն ու հարստացուցիչ ֆաբրիկան վերջին քսան տարիներում մոտավոր երկու միլիարդ դոլարի եկամուտ են ունեցել ու ժողովուրդը սոված, հարստահարված, մեծ մասն արտագաղթած, իսկ բնակավայրերը՝ քայքայված, փլված վիճակում, բնությունն ու շրջակա միջավայրը՝ աղետալի վիճակում։ Այլևս չի կարելի հիմար մնալ։ Կապիտալիստների բարեգթությանը չի կարելի հավատալ։ Անպայման սահմանադրական փոփոխություններ են պետք։ Իսկ ընդհանրապես պետությանը շահութահարկն էլ է հերիք։ Եկամտահարկը պիտի բաշխվի ազգաբնակչությանն ու համայնքներին։ Այսպիսով քաղաքացիների զգոնությունն էլ կբարձրանա։ Կձևավորվի քաղաքացիական հասարակություն, երբ մարդիկ իմանան, որ իրենք դուրս չեն մղված երկրի տնտեսական կյանքից»։ |

«Վերջին յոթ տարիների ընթացքում ոչ մի ռազմավարական ոլորտ զարգացում չի արձանագրել»․ Վահագն Սարոյան
117Երեկ, 11:24
Որքա՞ն հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ. 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»
107Երեկ, 09:18
Մհեր Գրիգորյանը հաստատել է՝ Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը
12912.12.2025, 12:30
«Կարո՞ղ է երկիրն առաջ գնալ, եթե իր տնտեսական աճը սնվում է ոչ թե արտադրությամբ, այլ վարկով»․ Դավիթ Անանյան
17711.12.2025, 01:06
«Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի հասնող արժեքով սեփական տներ»․ Րաֆֆի Ասլանյան
14010.12.2025, 16:06
ԵՄ երկրների դեսպանները հաստատել են ռուսական գազի ներմուծման դադարեցման ծրագիրը
63610.12.2025, 16:01
