Էրդողանը չի բացառել Իրանի և Ռուսաստանի հետ համատեղ ռազմական գործողությունները
![]() Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը կարող են Սիրիայի Իդլիբ նահանգում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Hurriyet-ը: «Համատեղ գործողությունները կարող են անցկացվել ցանկացած պահի՝ իրադարձությունների զարգացմանը համապատասխան: Այդ գործողությունների անցկացման համար որևէ խոչընդոտ չկա: Այդ միջոցներն ուղղված են Իդլիբի բնակիչների բարեկեցությանը: Մեզ համար կարևորը մարդկանց անվտանգությունն է»,- Սոչիից մեկնելիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը: Պարբերականի խոսքով՝ Իդլիբի իրավիճակը գլխավոր հարցերից է եղել, որը քննարկել են Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահները: Հիշեցնենք, որ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպումը կայացել էր Սոչիում, հանդիպման արդյունքներով համատեղ փաստաթուղթ էր ստորագրվել: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
