Սիրիայի հարցով Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպման արդյունքները
Երեկ Սոչիում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը, որը թվով չորրորդ հանդիպումն է այդ ձևաչափով: Հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում: Պուտինի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը դրական քայլ կլինի: «Եթե դա տեղի ունենա, ապա միակ ճիշտ որոշումը կլինի՝ Սիրիայի անվտանգության ապահովման համար»,- ասել է Պուտինը: Պուտինը հավելել է, որ նախագահները մեծ ուշադրություն են հատկացնում Սիրիայի բնակչությանն ուղղված հումանիտար աջակցության թեմային: Իրանի նախագահը նշել է, որ Սիրիան պետք է ազատագրել ահաբեկիչներից, և դրանում համաձայն են գագաթնաժողովի բոլոր մասնակիցները: «Կարևոր է լարվածության նվազեցումը: Իդլիբը սիրիական պետության մասն է, որը պետք է մաքրվի ահաբեկիչներից»,- նշել է Ռոհանին: Նա նաև հայտնել է, որ Թեհրանում հույս ունեն, որ ԱՄՆ-ը կվերանայի Մերձավոր Արևելքի նկատմամբ իր քաղաքականությունը: Թուրքիայի նախագահն, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը չպետք է «իշխանության վակուումի» հանգեցնի: «Մենք չենք ցանկանում, որպեսզի Սիրիայում և մյուս այլ տարածաշրջաններում նոր ողբերգություններ լինեն, նոր հումանիտար ճգնաժամեր: Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել Իդլիբում «հանգստություն» պահպանելու համար՝ չնայած դժվարություններին, չնայած որոշ երկրների սադրանքներին»,- ասել է Էրդողանը: Հանդիպման արդյունքներով համատեղ փաստաթուղթ է ստորագրվել, որում ասվում է, որ հերթական հանդիպումը կկայանա ապրիլին Թուրքիայում: |
««Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի է ուրվագծվում Արևմուտքի շահը»․ Վահե Դավթյան
115Երեկ, 16:54«Քոչարյանի 2 տարվա ասուլիսից կտոր են տարածում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
129Երեկ, 16:18«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 12:06«Իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
138Երեկ, 01:00«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
12804.05.2024, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
44004.05.2024, 19:30