Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին
![]() Մոսկվայում 82 տարեկան հասակում մահացել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, կինոյի և թատրոնի խորհրդային և ռուս դերասան և ռեժիսոր Սերգեյ Յուրսկին, հաղորդում է РИА Новости-ն: Անցած տարվա դեկտեմբերի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին նրա շտապ հոսպիտալացման և ծանր վիճակի մասին, սակայն թատրոնում նշել էին, որ Յուրսկին պրոֆիլակտիկ բուժում է անցնում:
Սերգեյ Յուրսկին ծնվել է 1935թ. մարտի 16-ին Լենինգրադում, Յուրի Սերգեևիչ Յուրսկու ընտանիքում, ով Մոսկվայի Ցվետնոյ բուլվարի կրկեսի գեղարվեստական ղեկավարն էր, ղեկավարում էր Լենկոնցերտը: Իրականում դա նրա ազնվական հոր՝ Յուրի Սերգեևիչ Ժիխարևի կեղծանունն էր, որը նա վերցրել էր դեռ պատանեկան հասակում գիմնազիայում ներկայացումներ խաղալու ժամանակ, և այն ուղղակի նրա անվան (Յուրի) պարզ տառադարձումն էր: Մայրը՝ Եվգենիա Միխայլովնա Յուրսկայա-Ռոմանովան երաժշտության ուսուցչուհի էր: Սովորել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 1955 թվականին իրավաբանության ֆակուլտետի երրորդ կուրսն ավարտելուց հետո ընդունվել է Ա. Ն. Օստրովսկու անվան Լենինգրադի թատերական ինստիտուտ: 2-րդ կուրսն ավարտելուց հետո Սերգեյ Յուրսկին հրավիրվում է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն: 1960-ականների կեսերին թատերախմբի առաջատար դերասաններից էր:
Նրա խաղացած լավագույն դերերից են Չացկին, Տուզենբախը, Եզոպոսը, պրոֆեսոր Պոլեժաևը: Այստեղ Սերգեյ Յուրսկին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր՝ 1974 թվականին բեմադրելով «Մոլիեր» պիեսն ըստ Միխայիլ Բուլգակովի: Դերասանին մեծ ճանաչում են բերում Վիկնիկսորի («ՇԿԻԴ հանրապետություն» ֆիլմում) և Օստապ Բենդերի («Ոսկե հորթը» ֆիլմում) դերերը: Հանդես է եկել որպես ասմունքող դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով: 1978 թվականին Սերգեյ Յուրսկին տեղափոխվել է Մոսկվա և դարձել է Մոսխորհրդի անվան թատրոնի դերասան, այնուհետև՝ ռեժիսոր: 1970-ականներին իր կողմից գրած «Չերնով» պատմվածքը դարձել է կինոյում որպես ռեժիսոր նրա առաջնախաղի գրական հիմքը: 2011 թվականին դարձել է «Թատերական աստղ» մրցանակի դափնեկիր: Սերգեյ Յուրսկին մի քանի արձակ գրքերի և պիեսների հեղինակ է, որոնք հրապարակել է Վացետիս կեղծանվամբ: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
20501.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
18201.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
19301.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
25401.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20901.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66529.10.2026, 23:43


