«Երբ մարդիկ որոշեն ինձ գործից ազատել, ես միգուցե հին գործիս վերադառնամ, որպես լրագրող աշխատեմ». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը RTS-ին
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով կզբաղվի քաղաքականությունից հեռանալուց հետո: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետության ղեկավարի պաշտոնը որևէ կերպ չի անդրադարձել մարդկանց հանդեպ իր վերաբերմունքի և իր հայացքների վրա: «Ես նույն մարդն եմ, նույն առաքելությունն ունեմ: Ես ինձ ժողովրդի ծառան եմ համարում: Քանի դեռ ժողովուրդն ինձնից գոհ է, ես կշարունակեմ իմ առաքելությունը: Այն ժամանակ, երբ մարդիկ որոշեն ինձ գործից ազատել, ես միգուցե հին գործիս վերադառնամ, որպես լրագրող աշխատեմ կամ գրքեր կգրեմ»,- ասել է վարչապետը: Նա նաև պատմել է Հայաստանում տնտեսական հեղափոխության կարևորության մասին, որը վերջ կդնի կոռուպցիային: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ռուսաստան-Եվրոմիություն փոխհարաբերություններին՝ դրանք երկրի համար առաջնահերթ անվանելով: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
