ԱՄՆ-ն իսրայելական «Երկաթյա գմբեթներ» կգնի
![]() Ամերիկյան բանակը մտադիր է իսրայելական արտադրության «Երկաթյա գմբեթ» (Iron Dome) հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնել, հաղորդում է Timesofisrael-ը՝ հղում անելով ամերիկացի զինվորականների հայտարարությանը: Հայտարարության մեջ ասվում է, որ «Երկաթյա գմբեթ»-ը կուսումնասիրվի և կփորձարկվի որպես համակարգ, որը տվյալ պահին անհրաժեշտ է ամերիկացի զինվորականների պաշտպանության համար: Հայտնի է նաև, որ իսրայելական Rafael ընկերությունը հաստատել է տեղեկությունը: Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ էլ ասվում է, որ ԱՄՆ-ի որոշման պատճառ են «բանակի հրատապ կարիքները»: Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գործարքը «մեծ ձեռքբերում» է անվանել: Նրա խոսքով՝ այն վկայում է ԱՄՆ-ի հետ «ամուր կապի» և աշխարհում Իսրայելի կարգավիճակի ամրապնդման մասին: Համակարգերի գնման մտադրության մասին ԱՄՆ-ում հայտնել էին հունվարին, ամերիկացի զինվորականները դիմել էին Կոնգրեսին՝ 370 միլիոն դոլար տրամադրելու խնդրանքով: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
