Փայլանը հայկական գանձեր որոնող ոստիկանների թեման բարձրաձայնել է մեջլիսում
![]() Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանը օրեր առաջ Դիարբեքիրի Սիլվան շրջանում հայկական գանձեր որոնող ոստիկանների հարցը բարձրացրել է մեջլիսում, գրում է Ermenihaber-ը: Հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցադիմումի մեջ Փայլանը թեմայի վերաբերյալ հետևյալ հարցերն է հղել Սոյլուին. «1. Ի՞նչ տեղեկություններ կան այն մասին, թե «հայերին պատկանող թաղված ոսկիները գտնելու նպատակով փոսեր փորած» անվտանգության աշխատակիցները ինչքան ժամանակ են նման գործունեություն ծավալել, քանի փոս են փորել և մինչ այսօր ինչ քանակությամբ հայկական թաղված/թաքցված իրեր են գտել: 2. Հայկական և հունական մշակութային ժառանգության նմուշներ ու թաղված թանկարժեք իրեր մնացած շրջանների ոստիկանության աշխատակիցների նկատմամբ վերոնշյալ գործունեությամբ զբաղվելու համար քանի՞ իրավական գործընթաց է նախաձեռնվել: 3. Արդյո՞ք սկսվել է հետաքննություն այն պնդումների վերաբերյալ, ըստ որոնց քաղաքացիները մուտքը արգելված այնպիսի շրջաններում, ինչպիսին Սուրն է, այլ ոստիկանության աշխատակիցներ գանձախուզությամբ են զբաղվում: 4. Նախարարությունը ի՞նչ միջոցներ է ձեռք առնում գանձախուզության դեմ, որը մեծ վնաս է հասցնում մեր երկրի պատմական հարստություններին: 5. Ի՞նչ եք մտածում պատմական ժառանգություն հանդիսացող իրերի գողությունների ու գանձախուզության դեմ պայքարի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու մասին»: Կայքը հիշեցնում է, որ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանի պատմական շենքերից մեկի բակում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4 Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
