Թրամփը որոշել է զորքերի մի մասը թողնել Սիրիայում՝ ի պաշտպանություն Իսրայելի
![]() ԱՄՆ-ը զորքերի մի մասը կթողնի Սիրիայում: Այս մասին CBS-ի հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք մտադիր ենք մնալ այնտեղ: Մենք պետք է պաշտպանենք Իսրայելին»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Նրա խոսքով՝ Վաշինգթոնը կպաշտպանի ոչ միայն Իսրայելին: «ԱՄՆ-ը կպաշտպանի խաղաղությունն ու դրա համար մեծ գումարներ է ծախսում. ավելի շատ, քան որևէ մեկը պատմության մեջ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Թրամփը նաև պատմել է, որ Իրաքում ռազմաբազայի օգնությամբ մտադիր է «հետևել Իրանին, քանի որ Իրանը խնդիր է»: Ավելի ուշ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հայտարարել է, որ Բաղդադը Թրամփին թույլտվություն չի տվել՝ իր տարածքից Իրանին «հետևելու» համար: Հիշեցնենք, որ դեկտեմբերի19-ին Թրամփը հայտարարել էր Սիրիայից զորքերի դուրսբերման մասին, նա այդ որոշումը բացատրել էր ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակով: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
