Երևան`   -5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Մադուրոն Թրամփին և Գուաիդոյին կոչ է արել սխալներ թույլ չտալ

908
Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 11:15
Մադուրոն Թրամփին և Գուաիդոյին կոչ է արել սխալներ թույլ չտալ

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին՝ կոչ անելով վնաս չհասցնել երկրին և հրաժարվել հեղաշրջման ռազմավարությունից: Այս մասին նա ասել է իսպանական La Sexta հեռուստաալիքի հետ զրույցում:

Մադուրոն վստահեցրել է, որ կողմ է ընդդիմության հետ երկխոսությանն ու Գուաիդոյին կոչ է արել «լավ մտածել, թե ինչ է անում»:

«Թող վնաս չհասցնի երկրին, թող հրաժարվի հեղաշրջման ռազմավարությունից: Թող նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ դեմ առ դեմ»,- ասել է Վենեսուելայի գործող նախագահը:

Մեկնաբանելով նախագահական ընտրությունների անցկացնելու մասին Եվրոմիության պահանջը՝ Մադուրոն հիշեցրել է, որ հաջորդ ընտրությունները նշանակված են 2024-ին:

«Թող Եվրոպան զբաղվի իր խնդիրներով»,- նշել է նա:

Նա նաև ընդգծել է, որ Վենեսուելան «ԱՄՆ-ի քարոզարշավի զոհ է դարձել», և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել սխալներ թույլ չտալ: «Եթե ամերիկյան բանակը հարձակվի մեզ վրա, մենք կպաշտպանվենք: Մենք չենք հանձնի Վենեսուելան»,- հավելել է Մադուրոն: