Պուտինը հայտնել է ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրին Ռուսաստանի մասնակցության դադարեցման մասին
![]() «Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրին՝ ի պատասխան ԱՄՆ-ի նմանատիպ գործողությունների: Այս մասին այսօր, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեր պատասխանը հայելային կլինի: Ամերիկացի գործընկերները հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց մասնակցությունը պայմանագրին, մենք ևս դադարեցնում ենք»,- ասել է Պուտինը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ: Պուտինը նաև հիշեցրել է, որ Վաշինգթոնում հայտարարել են, որ զբաղվում են գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներով: «Մենք ևս նույնը կանենք»,- նշել է Պուտինը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահը մտադիր է նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ: Նշենք, որ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգթոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև, Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։ Համաձայն դրա ՝ պայմանագրի կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, բացի այդ, 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
