«Չէ՜, իրենց սիրտը կոկորդիլոս է ուզում...». բնապահպանների արձագանքը՝ կոկորդիլոս բուծելու ծրագրի վերաբերյալ
![]() «Հատուկ համացանցում ջանասիրաբար ստեղնաշար կոտրող կենսաբան-կոկորդիլոսագետների համար վիկիպեդիայից մի հատված. ներկայումս գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները): Ֆիոգենետիկական ծառի վրա կոկորդիլոսները մոտ են դինոզավրերին և ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ Վիկիպեդիայից կիսվելով կոկորդիլոսի մասին հոդվածով: Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Արարատի մարզպետը անդրադառնում է կոկորդիլոսների թեմային՝ ընդգծելով, որ նպատակ ունի մարզում խթանել կոկորդիլոսաբուծությունը: Իր գործունեության 100 օրվա ամփոփման ժամանակ, Արարատի մարզպետը, խոսելով այդ թեմայի շուրջ, հայտնեց, որ Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Այս ծրագրի իրականցումը հավանության չարժանացավ բնապահպանների կողմից: Սիլվա Ադամյանը նշում է, որ նման ծրագիր իրականացնողները փորձում են օրենքը շրջանցել, ինչը իրենք ոչ մի գնով թույլ չեն տալ և կգնան մինչև վերջ. «Մինչև շրջակա միջավայրի փորձաքննություն չանցնեն, ոչինչ չէնք թույլատրելու անել, դրանում համոզված եղեք: Պետք լինի՝ վարչապետին էլ կդիմենք»,- մարզպետի գրառման մեկնաբանություններում գրել է Սիլվա Ադամյանը: Բնապահպան, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Կարինե Փանոսյան էլ իր գրառման մեջ նշել է, որ ծիծաղելի է՝ Հայաստանում կոկորդիլոս բուծելը համարել երկրի տնտեսության զարգացման համար կարևոր ներդրում: «Մինչդեռ «40000 հա» տարածք է ճահճացվելու, և ստեղծվելու են «տաք» պայմաններ, որ ձմռանն արևադարձային կենդանիները չհիվանդանան։ Իսկ մի՞թե Հայաստանյան պայմաններում ավելի նպատակահարմար չէ բուծել այնպիսի կենդանի, որը կարող է ոչ միայն շահույթ բերել, այլ նաև Հայաստանը աշխարհին ներկայացնել տարբեր տեսանկյուններից, այդ թվում՝ զբոսաշրջիկների ահռելի հոսք ապահովել մեր երկիր, և փրկել կարմիր գրքում գրանցված տեսակները... |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
