Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 29 տարեկան
![]() Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զինված ուժերի կապիտան, 2016-ի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի մասնակից և նահատակ Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 29 տարեկան: Կապիտան Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990-ի հունվարի 28-ին Երևանում: Արմենակ Ուրֆանյան սովորել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտում։ Ուսումնառությունից հետո «լեյտենանտ» սպայական կոչում է ստացել։ 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջին գծում։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իրեն հատկապես հերոսաբար է դրսևորել Քառօրյա պատերազմի ժամանակ։ 2016-ի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։ ![]() |

««Անկախ դիտորդը» պահանջում է 15 դրվագով պատասխանատվության ենթարկել «Իմ քայլ»-ի ղեկավար Աննա Հակոբյանին»․ Դանիել Իոաննիսյան
3415:00
«Որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Արդբեջանի ձեր գործընկերոջը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
3014:54
«Վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ)
6714:36
«44-օրյայի քննիչ հանձնաժողովը, գտնվելով ՔՊ ենթակայության տակ, չէր կարող արդարացի որոշում ընդունել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5814:06
Զոհված զինծառայողի մորը 1.5 տարի առաջվա միջադեպի համար տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին (տեսանյութ)
8013:30
«Հուսանք՝ իշխանությունը կազատի վարորդներին ապօրինի պահանջներից»․ Քրիստինա Վարդանյան
7713:12

