«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ
![]() Լիբանանի հարավում Իսրայելի հարվածները, որոնց հետևանքով զոհվել է լրագրող Ամալ Խալիլը ռազմական հանցագործություն է, գրել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը X սոցիալական ցանցի իր էջում: «Լրագրողների վրա հարձակումները, փրկարարական խմբերին նրանց հասնելուն խոչընդոտելը և այդ ծառայությունների ժամանումից հետո նրանց գտնվելու վայրերի վրա կրկին հարձակվելը ռազմական հանցագործություններ են», - ասվում է Լիբանանի վարչապետի հայտարարության մեջ։ Նա նշել է, որ երկրի հարավում լրագրողների նկատմամբ հարվածները՝ նրանց մասնագիտական պարտականությունները կատարելիս, այլևս առանձին դեպքեր չեն, այլ դարձել են կայուն պրակտիկա, որը Լիբանանը դատապարտում և մերժում է։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ «Իսրայելի կողմից լրագրողների նկատմամբ դիտավորյալ և համակարգված հարձակումները» նպատակ ունեն «թաքցնել ճշմարտությունը՝ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ իրականացված ագրեսիվ գործողությունների մասին»։ Նման գործողությունները «մարդկության դեմ հանցագործություններ են, որոնք պատժելի են միջազգային օրենքներով և կոնվենցիաներով», - ասել է նախագահը, հավելելով, որ Խալիլի սպանությունը պետք է ծառայի որպես «առիթ միջազգային հանրության համար՝ միջամտելու և նման գործողությունները դադարեցնելու համար»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է Al Akhbar-ի լիբանանցի լրագրող Ամալ Խալիլը, ևս մեկ լրագրող ծանր վիրավորվել է։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
